Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Կաշառակերությունը պետք է վերանա կրթության ոլորտից»

«Կաշառակերությունը պետք է վերանա կրթության ոլորտից»
29.05.2009 | 00:00

ՔՆՆԱԿԱՆ ՀՈՒՆԻՍ
Մի
քանի օրից կմեկնարկեն պետական ավարտական — միասնական քննությունները։ Կրթության — գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ քննություններին նախորդած մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ թեստերը գտնվում են Հայաստանում՝ «Արարատ» բանկի պահոցներում։ Սկսած հունիսի 2-ից՝ քննություններն ընթանալու են յուրաքանչյուր երեքշաբթի — ուրբաթ։ Փոխնախարարը նշեց, որ գնահատման — թեստավորման կենտրոնը կատարել է նախորդ տարիների քննությունների ընթացքի ու արդյունքների վերլուծություն, —, ըստ այդմ, այս տարի փորձ է արվել շտկել արձանագրված բոլոր թերությունները: Մանուկ Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց այս տարի նախատեսվող մի շարք փոփոխությունների մասին:
Ի տարբերություն նախորդ տարվա` ավարտական — միասնական քննություններն անցկացվելու են տարբեր օրերի, ավարտական քննությունները հաջորդելու են միասնականին` գործընթացն առավել արդյունավետ ու համակարգված դարձնելու նպատակով: Այս տարբերակը փոխնախարարն ավելի նպատակահարմար համարեց, քանի որ քննական կենտրոնները հիմնականում գտնվում են հանրակրթական դպրոցներում, — երկու քննությունների միաժամանակյա անցկացումը ստեղծում է որոշակի անհարմարություններ ու դժվարություններ։ Նա նա— փարատեց մաթեմատիկայի թեստերի կառուցվածքի հետ կապված կասկածները, նշելով, որ դրանք ճիշտ այնպիսին են, ինչպես աշնանն ուղեցույցում նշված է եղել։ ՈՒղեցույցներից ոչ մի շեղում չկա։
Յուրաքանչյուր քննությանը, բացի օտար լեզուներից, դպրոցականներին հատկացվելու է 3 ժամ, իսկ օտար լեզուներին՝ 2,5 ժամ։ «Մաթեմատիկա» առարկայի քննական ժամանակը 4-ից դարձել է 3 ժամ, քանի որ նախորդ տարվա փորձն ապացուցել է, որ քննության համար նախատեսված երեք ժամը լիովին բավարարում է դիմորդներին, — հատկացված ժամանակի վերջին մեկ ժամն անարդյունավետ է դառնում։ Փոխնախարարը տեղեկացրեց նա—, որ ուժի մեջ է անցյալ տարվա գնահատականը, սակայն կան վերահանձնելու ցանկություն հայտնած դիմորդներ:
Այս տարի փոխվել են նա— դիմորդների դիմում-հայտերի ընդունման ժամկետները. դիմումներն ընդունվում են մայիսի 11-ից մինչ— հունիսի 1-ը ներառյալ:
Մանուկ Մկրտչյանը հերքեց այն լուրերը, որոնց համաձայն` քննական թեստեր կազմողները տեղեկություններ են տրամադրել իրենց դիմորդներին։ «Նրանք պարկեշտ, կյանքով փորձված մարդիկ են, պատահական անձնավորություններ չեն, հաճախակի մասնակցել են նախորդ տարիների կենտրոնացված քննություններին — իրենց նման բան թույլ չէին տա։ Նրանց համար իրենց անունն ու համբավն ավելի կար—որ են, քան մնացած բոլոր հարցերը»,- ասաց նա։
Անդրադառնալով կրթության — գիտության նախարարների հաճախակի փոփոխման հարցին՝ Մանուկ Մկրտչյանը նշեց, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, — պորտֆելի փոխանցումը կատարվել է շատ հարթ։ Նախարարության քաղաքականությունը չի փոխվի, կապահովվի աշխատանքների շարունակականությունը, — միասնական քննությունների ընթացքում հասարակությունը չի զգա, որ նախարար է փոխվել։
Խոսելով կրթական ոլորտում կոռուպցիայի մասին՝ փոխնախարարը նշեց, որ կաշառակերությունը հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում վերացնել ։ «Ես ուրախ եմ, որ նախկին — նոր նախարարները, ես, իմ գործընկերները համակարծիք ենք, որ այդ եր—ույթը պետք է վերանա կրթության ոլորտից։ Մենք տարեցտարի պետք է կտրուկ փոփոխություն արձանագրենք։ Վստահեցնում եմ, որ այս տարի նախորդի համեմատ դրական փոփոխությունը նկատելի կլինի, — առաջիկա մի քանի տարիների ընթացքում այս եր—ույթը կվերանա։ Մենք այդպես ենք տրամադրված»,- ավելացրեց նա:
Մեկնաբանելով տեղեկությունը, որի համաձայն բուհերում, իբր, կրճատվել են անվճար տեղերը, նա բացատրեց, որ դրանք չեն կրճատվել, այլ փոխվել է հայտերի լրացման կարգը։ Չորս անվճար տեղերի փոխարեն դիմորդները կարող են հավակնել միայն երկու տեղի։ Այսպիսով, հայտում վճարովի տեղերն ավելացել են երկուսով՝ հասնելով 6-ի։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2871

Մեկնաբանություններ